Թրամփը կաթվածահար է արել ԱՄՆ-ում հողմային էնե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը կաթվածահար է արել քամու էներգիայի ոլորտը Միացյալ Նահանգներում։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը։ Վերադառնալով Սպիտակ տուն՝ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ կասեցնելով ափամերձ ջրերում եւ ցամաքում հողմակայանների տեղադրման դաշնային թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաեւ վերանայելով արդեն տրված լիցենզիաները, հիշեցրելմ է պարբերականը։ Թեեւ աշխատանքները շարունակվում են նախագծերի ուղղությամբ, որոնք սկսվել են մինչ այդ միջոցների ընդունումը, դրանցում ներգրավված ընկերությունները մնացել են անորոշության մեջ եւ չեն հասկանում, թե ինչ է իրենց սպասվելու հետո:Մասնավորապես, ֆրանսիական TotalEnergies էներգետիկ ընկերությունը չորս տարով հետաձգել է իր օֆշորային հողմային նախագծերը ԱՄՆ-ում, բրիտանական նավթագազային հսկան՝ Shell-ը, կրել է 1 մլրդ դոլարի վնաս, իսկ դանիական Orsted էներգետիկ ընկերության վնասը հասել է 1,7 մլրդ դոլարի, նշել է The Wall Street Journal-ը։ Թրամփը հունվարի 21-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը միջոցներ կձեռնարկի երկրում ածխաջրածինների արդյունահանումը մեծացնելու եւ հողմային էներգիայի զարգացումից հրաժարվելու համար։