Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պետք է ընտրութ...

Եկել է Ուկրաինայում ընտրությունների անցկացման ժամանակըհայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եվ տեսեք, [Ուկրաինայում] եկել է ընտրությունների ժամանակը։ Վաղուց ընտրություններ չեն եղել։ Հիանալի է ասել. «Գիտեքմենք չենք կարող ընտրություններ անցկացնել»։ Բայց ընտրությունների ժամանակը եկել է»,- ասել է նա չորեքշաբթի Սպիտակ տան մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն իջել է մինչեւ 4 տոկոս, եւ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի, եթե Կիեւը ցանկանում է տեղ ունենալ կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ։ Ի պատասխան՝ Զելենսկին ասել է, որ Թրամփը ռուսական ապատեղեկատվության զոհ է դարձել։ Արդեն չորեքշաբթի երեկոյան Թրամփը Զելենսկուն բռնապետ է անվանել ընտրություններից հրաժարվելու համար՝ կրկին մատնանշելով նրա չափազանց ցածր վարկանիշը։