Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը կդառնա «նորից հարո...

Օտարերկրյա ապրանքների վրա ամերիկյան վարչակազմի սահմանած մաքսատուրքերը ԱՄՆ-ին «կրկին հարուստ» կդարձնեն։ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը այսպիսի վստահություն է հայտնել Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս, նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրուցելիս։

«Ես կարծում եմ, որ մաքսատուրքեր մտցնելը կդառնա ամենամեծ բանն այն ամենում, ինչ մենք երբեւէ արել ենք որպես երկիր։ Դա մեր երկիրը նորից հարուստ կդարձնի»,- կարծում է պետության ղեկավարը։

Fox News հեռուստաալիքի հարցազրույցում ԱՄՆ առաջնորդը հրաժարվել է պատասխանել, թե արդյոք կարծում է, որ իր վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերն այս տարի ԱՄՆ-ում ռեցեսիայի կհանգեցնեն։ Լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է պոտենցիալ ռեցեսիայի համար, քանի որ հարցազրույցի ժամանակ «մի փոքր կասկածում էր»: «Ասեմ ձեզ, որ, իհարկե, կարելի է կասկածել: Ո՞վ գիտի [կլինի՞ ռեցեսիա]: Ես միայն մի բան գիտեմ, որ մենք հարյուր միլիարդավոր դոլարների մաքսատուրքեր ենք ստանալու եւ այնքան ենք հարստանալու, որ չեք իմանա, թե երբ ծախսեք այդ բոլոր փողերը։ Ես ասում եմ ձեզ, դուք միայն նայեք: Աշխատատեղեր կունենաք։ Այստեղ գործարաններ են բացվելու։ Ամեն ինչ հրաշալի է լինելու»,- եզրափակել է պետության ղեկավարը։