
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադան անվանել է «ոչ կենսունակ երկիր»՝ անբավարար պաշտպանական ծախսերով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության վրա շատ քիչ են ծախսում։ Նրանք լիովին անպաշտպան են, քանի որ ենթադրում են, որ մենք իրենց պաշտպանելու ենք։ Բայց փաստն այն է, որ մենք տարեկան մոտ 200 մլրդ դոլարով սուբսիդավորում ենք նրանց։ «Եթե մենք դադարենք դա անել, եթե մենք մաքսատուրքեր սահմանելով թույլ չտանք նրանց մեքենաներ արտադրել, նրանք կենսունակ երկիր չեն լինի», - ասել է նա լրագրողներին իր ինքնաթիռում փետրվարի 10-ին Լուիզիանա թռչելիս:
«Ես սիրում եմ Կանադայի ժողովրդին, մենք հիանալի հարաբերություններ ունենք, և ամենամեծ բանը, որ նրանք կարող են անել՝ դառնալ 51-րդ նահանգը։ Պատկերացրեք, թե որքան գեղեցիկ կարող է լինել այս երկիրը առանց այդ արհեստական գծի [սահմանի], որը ինչ-որ մեկը գծել է տարիներ առաջ», - հավելել է ամերիկացի առաջնորդը:
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը փետրվարի 9-ին հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը չի պատրաստվում ներխուժել Կանադա։