Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Իրաքի նոր վարչապետ Ալի ազ-Զեյդիին առաջարկել է այցելել Վաշինգտոն, հայտնել է Reuters գործակալությունը։

«Մենք ակնկալում ենք ամուր, դինամիկ և շատ արդյունավետ նոր հարաբերություններ Իրաքի և Միացյալ Նահանգների միջև»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ առաջնորդը նաև շնորհավորել է ազ-Զեյդիին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։