ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն հաջողվել Է Չինաստանի հետ լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել առևտրի ոլորտում և հույս է հայտնել, որ մոտ ապագայում համաձայնագիր կստորագրվի:
«Մենք ֆանտաստիկ գործարք ենք կնքել Չինաստանի հետ», - Փենսիլվանիայում տնտեսության մասին ելույթի ժամանակ ասել է Թրամփը՝ հավելելով, որ Չինաստանը Միացյալ Նահանգներից «տրիլիոնավոր դոլարների» արժողությամբ ապրանքներ է գնում։
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ Չինաստանի հետ առևտրային համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել, բայց վստահեցրել է, որ այն «բավականին շուտով կստորագրվի»։



