Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ միացած Կան...

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա Միացյալ Նահանգները՝ Կանադան նրան միանալու դեպքում՝ Truth Social սոցիալական ցանցի իր էջում հրապարակելով քարտեզ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ցուցադրված քարտեզում Կանադան և ԱՄՆ-ը ներկված են նույն գույնով՝ այդպիսով կազմելով մեկ պետություն՝ Միացյալ Նահանգներ անվանմամբ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի շատ բնակիչներ իբր հանդես են գալիս այն բանի օգտին, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։ Նա կարծում է, որ այդ միավորումը ոչ միայն տնտեսական կայունություն կբերի Կանադային, այլև նրան կպաշտպանի արտաքին սպառնալիքներից, որոնք, Դոնալդ Թրամփի կարծիքով, ծագում են «ռուսական և չինական նավերից»։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ «չնչին շանս չկա», որ երկիրը դառնա Միացյալ Նահանգների մասը: