
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Նախագահի ինքնաթիռում, որը կիրակի վերադառնում էր Ֆլորիդայի նահանգից Վաշինգտոն, լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա նախատեսում է հանդիպել Չինաստանի նախագահի հետ։ «Այո, ինչ-որ պահի ես կհանդիպեի։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ [Չինաստանի] նախագահ Սի [Ծինփինի] հետ»,- պատասխանել է Թրամփը։
Նրան նաեւ հարցրել են, թե արդյոք պետք է շուտ սպասել TikTok սոցցանցի վաճառքի գործարքին։ «Գուցե [շուտ]։ Մենք գործ ունենք չորս տարբեր խմբերի հետ, եւ շատ մարդիկ ցանկանում են [գնել TikTok-ը], իսկ որոշելն իմ գործն է»։
Փետրվարին Թրամփը վստահություն էր հայտնել, որ հնարավոր է նոր առեւտրային գործարք կնքել Չինաստանի հետ, եւ հայտնել էր, որ Սի Ծինփինը կարող է այցելել ԱՄՆ։