Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, թ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են լքել Հունաստանի ռազմակայանը՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի խնդրանքով։ Երբ լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել այս տեղեկությունը, Թրամփը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթին, որոնք ներկա էին դահլիճում։ «Դա այդպես չէ»,- ասել է Պենտագոնի ղեկավարը՝ չմանրամասնելով: Այնուհետեւ Թրամփը նայել է լրագրողներին եւ ասել. «Դա սխալ տեղեկություն է»: Ավելի վաղ հունական Dimokratia թերթը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները կարգադրել են հրատապ վերանայել Հունաստանի Ալեքսանդրապոլիս քաղաքում ռազմակայանի շահագործումը շարունակելու անհրաժեշտությունը, որը Հունաստանի կառավարությունը հատկացրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ Ուկրաինային զենք փոխանցելու եւ Ռուսաստանի դեմ գործողությունների համար։