Թրամփը հայտնել է, որ թույլ չի տա, որ Չինաստան...

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ թույլ չի տա, որ Չինաստանը կառավարի Պանամայի ջրանցքը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է չորեքշաբթի, Վաշինգտոնում լրագրողների հետ շփման ժամանակ։

«Նրանց այն տվել են 1 դոլարով, եւ հիմա նրանք մեր նավերից ավելին են վերցնում։ Դա չի լինի։ Եվ Չինաստանը կառավարում է Պանամայի ջրանցքը։ Դա չի լինի»,- ասել է Թրամփը։

Նրան նաեւ խնդրել են նշել, թե արդյոք հնարավոր համարում է ռազմական ուժի կիրառումը Գրենլանդիան ԱՄՆ կազմում ներառելու համար։ Նա ուղիղ պատասխան չի տվել այդ հարցին, միայն սահմանափակվել է այն հավաստիացմամբ, որ իր որդուն՝ Դոնալդ Թրամփ-կրտսերին, որը հունվարի 7-ին այցելել է Գրենլանդիա, ամենաջերմ ընդունելություն է ցուցաբերվել։