Թրամփը հայտնել է, որ ինտերնետում իրեն ավելի վ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ինտերնետում իրեն ավելի վատ են վերաբերվում, քան որեւէ մեկին։

«Համացանցում ոչ մեկին ավելի վատ չեն վերաբերվում, քան ինձ։ Ոչ մեկին»,- ասել է ԱՄՆ նախագահը Կոնգրեսում ելույթի ժամանակ։

ԱՄՆ նախագահը չորեքշաբթի գիշեր հանդես է եկել ուղերձով Կոնգրեսին։

Բացասականը Թրամփն արդեն զգացել էր, բայց օֆլայն. մի շարք դեմոկրատներ սուլել են ԱՄՆ նախագահի հասցեին, իսկ դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինին Թրամփի հետ լեզվակռվից հետո դուրս են բերել սրահից։