Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ ԱՄ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էոր ավելի քան 100 երկրներայդ թվում՝ ՀնդկաստանըՃապոնիան եւ Կորեայի Հանրապետությունըքննարկում են Միացյալ Նահանգների հետ առեւտրային գործարքները։ Այս թվերը նա հնչեցրել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։

«Արդեն հիմա հարյուրից ավելի երկրներ մեզ զանգահարում են առավոտկեսօրին եւ գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։ Միեւնույն ժամանակնրա խոսքովայն պետություններըորոնք այս փուլում չեն ձգտում ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքել, «պետք է վճարեն 30-40-50-60 տոկոսի չափով [տուրքեր։ ԱյսպիսովԹրամփի խոսքով՝ նա ակնկալում է փաստացի «ստեղծել այդ գործարքները»:

«Բայց մենք բանակցություններ ենք վարում Հարավային Կորեայի հետ, մենք բանակցություններ ենք վարում Ճապոնիայի եւ շատ այլ երկրների հետ»,- շարունակել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Հնդկաստանը «շահագրգռված չէր, որպեսզի որեւէ մեկի հետ բանակցություններ վարի»։ «Նրանք օգտվում էին մեզանից։ Բայց հիմա նրանք զանգահարում եւ ասում են. «Եկեք, խնդրեմ, գործարք կնքենք»,- ամփոփել է Թրամփը։