Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը Կանադայից էներգիայ...

ԱՄՆ-ին կանադական մեքենաներ, էներգիա կամ փայտանյութ պետք չէ, եւ Կանադայից ներկրվող բոլոր ապրանքները ապրիլի 2-ից կենթարկվեն ԱՄՆ 25 տոկոս մաքսատուրքերի: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կանադան օգտվում է մաքսատուրքերից, միշտ այդպես է եղել, բայց ԱՄՆ-ը այլեւս չի պատրաստվում սուբսիդավորել Կանադային: Մեզ պետք չեն ձեր մեքենաները, մեզ ձեր փայտը պետք չէ, ձեր էներգիան պետք չէ, եւ շատ շուտով դուք դա կհասկանաք։ Ամերիկան ​​կրկին մեծ կդարձնենք»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։ «Չնայած Կանադան ԱՄՆ-ից գանձում է 250-390 տոկոս մաքսատուրքեր մեր գյուղմթերքներից շատերի համար՝ Օնտարիո [նահանգը] հենց նոր հայտարարեց էլեկտրաէներգիայի 25 տոկոս մաքսատուրքերի մասին»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Օնտարիոյի որոշումը՝ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ Մինեսոտա, Միչիգան եւ Նյու Յորք նահանգներ մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա: «Քանի որ մեր սակագները փոխադարձ են, մենք պարզապես ամեն ինչ հետ կվերադարձնենք ապրիլի 2-ին»,- ավելացրել է նա։  Կանադան Միացյալ Նահանգների էներգիայի հիմնական մատակարարն է: 2024թ. նրան բաժին է ընկել ԱՄՆ նավթի ներմուծման մոտ 60 տոկոսը (օրական մոտ 3,8 մլն բարել), բնական գազի ներմուծման 80 տոկոսը (մոտ 65 մլրդ խորանարդ մետր) եւ էլեկտրաէներգիայի զգալի մասնաբաժինը` 40 տերավատ/ժամ, որը կազմել է ԱՄՆ ընդհանուր սպառման մոտ 1 տոկոսը։ Օնտարիո նահանգի ղեկավարության որոշումը կանդրադառնա ամերիկյան մոտ 1,4 մլն տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների վրա, որոնք կախված են կանադական էլեկտրաէներգիայից։