Թրամփը հայտնել է, թե երբ կկնքվի Ուկրաինայի հե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բնական պաշարների արդյունահանման վերաբերյալ համաձայնությունը կարող է ձեռք բերվել հաջորդ շաբաթ:

«Մենք օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ունենք, որը, կարծում եմ, կստորագրվի շուտով՝ հաջորդ հինգշաբթի», - երեկ Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

Ակնկալվում էր, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը հանքանյութերի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կստորագրեն դեռ փետրվարի վերջին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելում էր Վաշինգտոն: Ստորագրման արարողությունը, սակայն, տեղի չունեցավ Սպիտակ տանը Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով: