Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի հանդեպ ՌԴ «լավ» վերաբե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էոր Ռուսաստանը «լավ վերաբերմունք» դրսեւորեց ԱՄՆ-ի նկատմամբ՝ ազատ արձակելով Մոսկվայում ամերիկյան դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելինորը դատապարտվել էր թմրանյութերի մաքսանենգության եւ պահման համար։ «Իրականում Ռուսաստանը մեզ շատ լավ է վերաբերվում։ Հուսով եմ՝ սա հարաբերությունների սկիզբն էորտեղ մենք կարող ենք վերջ տալ այս պատերազմին»,- լրագրողներին ասել է Թրամփը Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում։

Ավելի ուշ, երբ Ֆոգելը եկել է Սպիտակ տուն, Թրամփը նրա ազատ արձակման գործարքն անվանել է «շատ արդար», սակայն հրաժարվել է բացահայտել դրա մանրամասները՝ ասելով միայն, որ Ռուսաստանը «շատ բան» չի խնդրել։ «Մենք գնահատում ենք [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին նրա արածի համար։ Կարծում եմ՝ սա կհանգեցնի նրան, որ վաղը եւս մեկ մարդ ազատ կարձակվի, ինչի մասին դուք կլսեք»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Միեւնույն ժամանակ, Ֆոգելն ասել է, որ Պուտինը «մեծահոգություն եւ պետական ​​մոտեցում է ցուցաբերել»՝ ներում շնորհելով իրեն։ Սպիտակ տունը հայտնել էր Ֆոգելի ազատ արձակման մասին նախօրեին՝ փետրվարի 11-ին։ Հայտարարության մեջ նշվել է, որ ամերիկյան իշխանություններն այս քայլը համարում են Ռուսաստանի կողմից «բարի կամքի» դրսեւորում, ինչպես նաեւ դրական ազդանշան ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ֆոգելի հնարավոր ազատ արձակման մասին քննարկումներն անցկացվել են նախագահական մակարդակով. բանակցություններին մասնակցել է Թրամփը, ինչպես նաեւ նրա մերձավոր խորհրդականները, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքի գծով խորհրդական Սթիվ Ուիթքոֆը, որը Ֆոգելին բերել է Ռուսաստանից։