
Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ), ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությամբ, կարող են վերադառնալ Գազայի փողոցներ, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չկատարի ամերիկացի առաջնորդի խաղաղության ծրագրի պայմանները։ Այս մասին Թրամփը հայտարարել է CNN-ին։
«Իսրայելը կվերադառնա այդ փողոցներ, հենց որ ես խոսքս ասեմ», - ասել է ամերիկացի առաջնորդը հեռախոսազրույցի ժամանակ, երբ հարցրել են, թե ինչ կլինի, եթե Համասը հրաժարվի զենքը վայր դնելուց։ «Եթե Իսրայելը կարողանա մտնել և նրանց ջարդել, ապա դա կարվի»։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահի «համալիր ծրագիրը», որն ուղղված է Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից և նախատեսում է, ի թիվս այլ բաների, ժամանակավոր արտաքին վարչակազմի ներդրում պաղեստինյան անկլավում և միջազգային կայունացման ուժերի տեղակայում այնտեղ։ Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարեց, որ Իսրայելի և Համասի ներկայացուցիչները Եգիպտոսում կայացած բանակցություններից հետո համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։