Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ ուր է գնալու մ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ, թե որտեղ կլինի մայիսի 16-ին՝ Թուրքիայում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցություններին միանալու կոչերի ֆոնին, հաղորդում է Sky News-ը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան նախօրեին երեկոյան հայտարարել է, որ Թրամփը չի այցելի Թուրքիա, երբ պարզվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններին ներկա չի լինելու։

Արաբական Միացյալ Էմիրություններում (Թրամփի մերձավորարևելյան շրջագայության երրորդ և վերջին կանգառ) մայիսի 15-ին ելույթ ունենալիս ԱՄՆ նախագահը խուսափողական պատասխան էր տվել, երբ նրան հարցրին, թե հետո ուր է մեկնելու։

«Մենք վաղը մեկնում ենք,-ասել է նա լրագրողներին։ - Դա գրեթե նույնն է, ինչ «անհայտ նպատակակետը»։ Նրանք մեզ կանչում են. «Կարո՞ղ եք այստեղ լինել։ Կարո՞ղ եք այնտեղ լինել։ Բայց մենք հավանաբար վերադառնում ենք Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան…»։