
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բրիտանիան «շատ գոհ է» երկրի վրա սահմանված մաքսատուրքերից՝ որպես համաշխարհային առևտրի բարելավման իր ծրագրի մի մաս, մինչդեռ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամին ասել է, որ ափսոսում է «պրոտեկցիոնիզմին վերադառնալու համար», գրում է The Guardian-ը։
Նախագահական ինքնաթիռում Թրամփը պնդել է, որ Քիր Սթարմերը «շատ գոհ է» ԱՄՆ մաքսատուրքերի ռեժիմից:
«Մենք շատ լավ երկխոսություն ունեցանք: Կարծում եմ, որ նա շատ գոհ էր այն բանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում նրանց՝ մաքսատուրքերի հետ կապված»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել բոլոր ապրանքների համար։
Երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համար ներդրվել է 10% դրույքաչափ։