
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է նայել Գրենլանդիային և «պետք է վերադարձնի» Պանամայի ջրանցքը:
«Մենք նայում ենք Գրենլանդիային և պետք է վերադարձնենք Պանամայի ջրանցքը», - ասել է նա հինգշաբթի օրը Վաշինգտոնում Հանրապետական կառավարիչների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ:
«Չինաստանը, ըստ էության, դա վերցրել է իր համար, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Չինաստանը գիտի դա, և Պանաման՝ նույնպես»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփն ավելի վաղ մի քանի անգամ ասել է, որ Գրենլանդիան պետք է միանա Միացյալ Նահանգներին։ Նա սպառնացել է բարձր մաքսատուրքեր սահմանել Դանիայի վրա, եթե նա չհրաժարվի կղզուց, նույնիսկ առաջարկել է գնել Գրենլանդիան։ Ինչպես և այն ժամանակ, Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այդ գաղափարը։