Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կորցրել է» Ռու...

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ լուսանկարը, որը արվել է Չինաստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում՝ կարծիք հայտնելով, որ Միացյալ Նահանգները կորցրել է Ռուսաստանը և Հնդկաստանը:

«Կարծես թե մենք կորցրել ենք Հնդկաստանն ու Ռուսաստանը՝ զիջելով նրանց մռայլ Չինաստանին։ Թող նրանք միասին երկար ու երջանիկ ապագա ունենան», – գրել է նա իր Truth Social էջում։