ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ չի հրաժարվում Լատինական Ամերիկայում թմրավաճառներին հարվածներ հասցնելու պլաններից:
«Հիմա մենք դա կանենք ցամաքում, որովհետև ցամաքում ավելի հեշտ է», -ասել է Թրամփը Փենսիլվանիա նահանգում ունեցած ելույթի ժամանակ։
Նա շեշտել է, որ թմրավաճառներին հասցվող հարվածներով իրենք հազարավոր ամերիկացիների կյանքեր են փրկում։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ հրթիռային համակարգը, որը Կարիբյան ծովում գրոհում է նավերի վրա, ուղղված է նաև դեպի Սոմալի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ շուտով ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի ԱՄՆ թմրանյութեր փոխադրող թմրավաճառներին ոչ միայն ծովում, այլև ցամաքում։
«Այդ մարդիկ ավելի քան 200 հազար մարդ են սպանել անցյալ տարի, բայց հիմա այդ թվերը զգալիորեն փոքր են։ Եվ դրանք փոքր են, քանի որ մենք հարվածներ ենք հասցնում նրանց ծովում, և մենք կհարվածենք նաև ցամաքում», - նախարարների կաբինետի դեկտեմբերի 2-ի նիստում ասել էր Թրամփը։



