Թրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում ասել է, որ իր վարչակազմը ներգաղթյալների համար ստեղծում է ԱՄՆ-ից «ինքնաարտաքսման» ծրագիր։ Դրա շրջանակում Միացյալ Նահանգները ներգաղթյալին կտրամադրի գումար և ինքնաթիռի տոմս՝ երկիրը լքելու համար. այս մասին, nbcnews.com-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը Fox Noticias-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ կառավարությունը կաշխատի ներգաղթյալների հետ՝ հետագայում Միացյալ Նահանգներ վերադառնալու ուղղությամբ, «եթե նրանք իրենց լավ պահեն»:

Ներկայում Թրամփի վարչակազմի պաշտոնյաները հորդորում են ներգաղթյալներին ինքնաարտաքսվել, իսկ Ներքին անվտանգության նախարարությունը բազմամիլիոնանոց գովազդային արշավ է սկսել, որին մասնակցում է Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը: