Թրամփը հավաստիացնում է, որ սպառնացել է Պուտին...

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ սպառնացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարված հասցնել Մոսկվային Ուկրաինայի վրա հարձակման դեպքում։ Այս մասին Թրամփն ասել է The Wall Street Journal-ի հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբեի 18-ին։ Ռուսական ԶԼՄ-ները ուշադրություն են դարձրել հայտարարությանը հոկտեմբերի 21-ին։

«Ես ասացի. «Վլադիմիր, եթե դու հետապնդես Ուկրաինային, ես քեզ կհարվածեմ այնքան ուժեղ, որ անգամ չես էլ հավատա։ Ես հարված կհասցնեմ հենց այդ չարաբաստիկ Մոսկվայի կենտրոնին» (in the middle of fricking Moscow)։ Ես ասացի. «Մենք ընկերներ ենք, ես չեմ ուզում անել դա, բայց ես ընտրություն չունեմ»,- տեղեկացրել է Թրամփը հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ Պուտինը նրան պատասխանել է «No way» (կարելի է թարգմանել «Չի կարող պատահել», «Ոչ մի դեպքում» կամ «Դե չէ»)։

«Ես ասացի. «Քեզ այնպիսի հարված կհասցվի, եւ ես կհանեմ այդ սատանայի տարած գմբեթները քո գլխից»։ Որովհետեւ, գիտեք, նա ապրում է գմբեթների տակ»։

Թրամփը չի նշել, թե երբ եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել իր խոսակցությունը Պուտինի հետ։ Նա ավելացրել է, որ ինքը «հիանալի հարաբերություններ ունի» ՌԴ նախագահի, ինչպես նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Ե՛վ Սի Ծինփինը, ե՛ւ Վլադիմիր Պուտինը, ըստ Թրամփի, գիտեն, որ ինքը «գիժ... է»։