Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է կայսր Նարուհիտոյի հետ։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստաընկերությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Տոկիոյի կենտրոնում գտնվող կայսերական պալատում։ Սա Նարուհիտոյի հետ Թրամփի երկրորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել էին Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահ պաշտոնավարման առաջին շրջանում՝ 2019 թվականին։
Հոկտեմբերի 28-ին սպասվում է Թրամփի հանդիպումը Ճապոնիայի նորընտիր վարչապետ Սանաե Տակաիտիի հետ։



