Թրամփը գաղտնի տեղեկատվության հասանելիությունի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ զրկել է նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և մի շարք այլ անձանց գաղտնի տեղեկատվության հասանելիության իրավունքից, հայտնել է Reuters-ը։

Հանրապետական ​​նախագահը, որը նաև հետ էր կանչել նախկին նախագահ Ջո Բայդենի անվտանգության թույլտվությունը, հաղթել է Քլինթոնին 2016թ. նախագահական ընտրություններում, իսկ Հարիսին՝ անցյալ տարվա ընտրություններում։

«Ես որոշել եմ, որ գաղտնի տեղեկատվության հասանելիությունն հետևյալ անձանց այլևս չի համապատասխանում ազգային շահերին»,- ասել է Թրամփը ուրբաթ երեկոյան հրապարակված հուշագրում, որում ներառված է նաև նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

2021թ. ԱՄՆ նախկին նախագահ Բայդենը չեղարկել էր այն ժամանակ նախկին նախագահ Թրամփի համար գաղտնի տեղեկատվության հասանելիությունը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսետը անցած ամիս չեղարկել էր բանակի պաշտոնաթող գեներալ և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախկին նախագահ Մարկ Միլիի անձնական անվտանգության մուտքի թույլտվությունը:

Միլին, որը ԱՄՆ նախկին զինվորական սպա է եղել Թրամփի առաջին նախագահության ժամանակ, դարձել է նրա գլխավոր քննադատն այն բանից հետո, երբ 2023թ. Բայդենի վարչակազմի օրոք պաշտոնաթող է եղել չորս աստղանի գեներալի կոչումով։