
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է մի շարք ճյուղերում Չինաստանի հետ առևտուրը դադարեցնելու հնարավորությունը՝ ի պատասխան ամերիկացի ֆերմերների դեմ Պեկինի կողմից «թշնամական տնտեսական գործողությունների»։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:
«Ես կարծում եմ, որ Չինաստանի կողմից մեր սոյան գնելուց միտումնավոր հրաժարվելը և ամերիկացի ֆերմերների համար դժվարություններ ստեղծելը տնտեսական թշնամանքի դրսևորում են։ Մենք քննարկում ենք Չինաստանի հետ բուսական յուղերի և այլ ապրանքների առևտրի դադարեցումը՝ որպես պատասխան միջոց», - գրել է Թրամփը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն կարող է «ինքնուրույն արտադրել բուսական յուղ» և կարիք չունի այդ մթերքը գնել Չինաստանից։