
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին, սակայն այդ ընթացքում նոր ինտրիգներ է նյութում նրա դեմ։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Թրամփն անընդհատ ասում է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ։ Միաժամանակ նա հակաիրանական դավադրություններով ավելի ու ավելի շատ նոր հրամանագրեր է ստորագրում։ ԱՄՆ-ը կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին»,- ասել է Փեզեշքիանը իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի տոնակատարությունների ժամանակ։