
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը խոստացել է շատ արագ լուծել հանցավորության խնդիրը ամերիկյան Չիկագո քաղաքում՝ այն անվանելով աշխարհի ամենավատ և ամենավտանգավոր քաղաքը:
«Չիկագոն աշխարհի ամենավատ և ամենավտանգավոր քաղաքն է։ Պրիցկերը իսկապես օգնության կարիք ունի, պարզապես նա դեռ չգիտի դա։
Ես արագ կլուծեմ հանցագործության խնդիրը, ինչպես Վաշինգտոնում»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը իր Truth Social սոցիալական ցանցում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: