![Թրամփը չի կարծում, թե Ուկրաինան կվերադարձնի ի...](/imgs/posts/medium/2025/02/3b61bbf.jpeg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ուկրաինան հազիվ թե վերադարձնի հակամարտության ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքները։
Lրագրողի հարցին՝ արդյոք Ուկրաինան հետագայում կարող է վերականգնել իր՝ 2014 թվականից առաջ ունեցած սահմանները, Թրամփն ասել է, որ ըստ իրեն, դա քիչ հավանական է։
«Դա անհավանական է թվում։ Նրանք շատ տարածք են վերցրել և կռվել են այդ հողերի համար և շատ զինվորների են կորցրել։ Ես կարծիք չեմ արտահայտում այդ մասին, ես շատ եմ կարդացել այդ մասին, և շատ մարդիկ են կարծում, որ դա հավանական չէ։ Կարծում եմ՝ այդ տարածքների որոշ մասը կվերադարձվի», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ իր նպատակը պատերազմը դադարեցնելն է։