
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարծում, թե իր հարաբերությունները ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ «ստորին կետի» վրա են։
Սպիտակ տանը լրագրողների հետ շփման ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք նա համարում է, որ հարաբերությունները Պուտինի հետ «գտնվում են ամենացածր կետի վրա» պատմության ընթացքում։ «Ոչ, ես այդպես չեմ մտածում»,- պատասխանել է Թրամփը։
«Ես չեմ կարծում, թե նա [Պուտինը] կհրաժարվի իր խոսքերից։ Դուք խոսում եք Պուտինի մասին։ Ես չեմ կարծում, թե նա կհրաժարվի իր խոսքերից։ Ես նրան բավական վաղուց գիտեմ»,- ավելացրել է Թրամփը։