
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան «միգուցե» վերադարձնի իր տարածքի մի մասը, սակայն հավելել է, որ դա «հեշտ չի լինի», հայտնում է CNN-ը։
«Դա հեշտ չէ անել», -ասել է Թրամփն ի պատասխան լրագրողների այն հարցին՝ արդյոք Ուկրաինան կարո՞ղ է վերադարձնել այն հողերը, որոնք կորցրել է երեք տարվա պատերազմի ընթացքում:
«Այո, գուցե մի մասը», - ասել է ԱՄՆ նախագահը: