
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ կարող է դիտարկել Գրենլանդիան զավթելու համար ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը, պնդելով, որ ռեսուրսներով հարուստ կղզին անհրաժեշտ է ազգային անվտանգության նպատակներով։
«Ես դա չեմ բացառում։ Ես չեմ ասում, որ դա անելու եմ, բայց ես ոչինչ չեմ բացառում։ Մեզ իսկապես անհրաժեշտ է Գրենլանդիան։ Գրենլանդիան շատ փոքր թվով մարդիկ են, որոնց մասին մենք կհոգանք, մենք կգնահատենք նրանց և այլն։ Բայց մեզ դա անհրաժեշտ է միջազգային անվտանգության համար», - ասել է նա։
Թրամփը, սակայն, ասել է, որ «չափազանց անհավանական» է, որ ինքը ռազմական ուժ կկիրառի փորձելով անեքսիայի ենթարկել Կանադան, որը նա բազմիցս անվանել է «Միացյալ Նահանգների 51-րդ նահանգ»։
«Ես դա չեմ տեսնում Կանադայում։ Ես պարզապես չեմ տեսնում, պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ», - ասել է նա։