Թրամփը ցանկանում է Tren de Aragua հանցախմբի ա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Վենեսուելայում ստեղծված Tren de Aragua անդրազգային հանցավոր խմբավորման անդամներին ԱՄՆ-ից  Սալվադորի քրեակատարողական հիմնարկներ ուղարկել։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Նրա խոսքով, Վաշինգտոնի ներկայացուցիչները մտադիր են նմանատիպ առաջարկ քննարկել Լատինական Ամերիկայի երկրների իշխանությունների հետ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Կենտրոնական Ամերիկա շրջագայության ժամանակ։

Թրամփը, ինչպես մատնանշում է գործակալությունը, ցանկանում է նաև վերականգնել ԱՄՆ-ից երրորդ երկրներ անօրինական միգրանտներին ուղարկելու պայմանավորվածությունները։ Հանրապետականի առաջին պաշտոնավարման ժամանակ նման պայմանավորվածություններ են եղել Գվատեմալայի, Հոնդուրասի և Էլ Սալվադորի հետ։

Tren de Aragua-ն, որն իր հանցավոր գործունեությունը սկսել է Վենեսուելայում, գործում է արևմտյան կիսագնդի մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։