
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է բիթքոյնի ռազմավարական պահուստի ստեղծման գործադիր հրամանը, որը նշանակալի տեղաշարժ է դաշնային կառավարության կրիպտոարժույթային ակտիվների կառավարման մեջ, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Բիթքոյնին երկարաժամկետ ռազմավարական ակտիվի կարգավիճակ տալով՝ Թրամփը մատնանշեց դրա սակավությունը (21 միլիոնից ոչ ավելի մետաղադրամ կթողարկվի) և անվտանգությունը:
«Բիթքոյնը հաճախ կոչվում է «թվային ոսկի»՝ իր սահմանափակ մատակարարման և հուսալիության պատճառով», - ասվում է հրամանագրում: «Քանի որ բիթքոյնի մատակարարումը ֆիքսված է, կա ռազմավարական առավելություն՝ լինելով առաջին երկրների թվում, որոնք ստեղծել են բիթքոյնի ռազմավարական պահուստ»:
Նոր քաղաքականության համաձայն՝ քրեական և քաղաքացիական ակտիվների բռնագանձման գործերով առգրավված բիթքոյնները կփոխանցվեն պահուստ: Ի տարբերություն նախկին պրակտիկայի, այդ ակտիվները չեն վաճառվի, այլ կդառնան երկրի երկարաժամկետ ֆինանսական ռազմավարության մի մասը: