
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու անգամ անհարմար իրավիճակում է դրել Վաշինգտոն՝ Սպիտակ տուն, ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, գրում է Daily Mail-ը:
Ըստ բրիտանական պարբերականի՝ նախ Թրամփը Սպիտակ տան մուտքի մոտ չի դիմավորել ֆրանսիացի գործընկերոջը. նրա փոխարեն դա արել է Սպիտակ տան արարողակարգի ղեկավարի պաշտոնակատար Էբիգեյլ Ջոնսը: Թրամփը Մակրոնին ողջունելու է եկել ավելի ուշ:
Իսկ հետո ԱՄՆ նախագահը «ստորացրել» է Մակրոնին՝ Օվալաձև աշխատասենյակում նրան նստեցնելով սեղանի անկյունում. տեսանյութում Ֆրանսիայի նախագահն ակնհայտ իրեն անհարմար է զգում, նկատում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Zoom-ի միջոցով G7-ի անդամ երկրների ղեկավարների հետ քննարկման ժամանակ: