
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ միջուկային զենքն է համարում մարդկության գլխավոր սպառնալիքը։
Միևնույն ժամանակ նա անհամաձայնություն է հայտնել իր նախորդ՝ Ջո Բայդենի, դիրքորոշման հետ, որը կլիմայի փոփոխությունն անվանել էր «գոյաբանական սպառնալիք»:
ԱՄՆ նախագահը կատակել է, որ Բայդենին «շատ էր դուր գալիս այդ տերմինը»։
«Տարբեր երկրների դարակներում դրված ամենամեծ սպառնալիքը միջուկային զենքն է, այդ հսկայական հրեշները, որոնք կարող են ցրիվ տալ ձեզ մղոնների հասնող շառավղով»,- ասել է Թրամփը։