ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ երկրի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփն ամերիկացուն ոչ վայել պահված է դրսևորել՝ համավարակի ժամանակ ռուսական կողմին հանձնելով նոր կորոնավիրուսի թեստավորման սարքերը։
Բայդենը հոկտեմբերի 9-ին Սպիտակ տանը ելույթից հետո լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ամերիկացի վետերան լրագրող և The Washington Post-ի խմբագրական խորհրդի անդամ Բոբ Վուդվորդի նոր գրքում պարունակող պնդումները։ Ըստ հեղինակի՝ համավարակի օրերին Թրամփը հիշյալ սարքերը գաղտնի ուղարկել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ «Ի դեպ, դա ամերիկյան ոճով չէ»,-նշել է ԱՄՆ նախագահը։
Նա միաժամանակ Թրամփին քննադատել է Ֆլորիդայի ափերին «Միլթոն» փոթորկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար: «Դա ամերիկացուն վայել չէ», - ասել է Բայդենը։
Ամերիկացի առաջնորդը հոկտեմբերի 8-ին կարծիք է հայտնել, որ Թրամփը անբարեբարո վարմունք է դրսևորել՝ որոշելով համավարակի ժամանակ թեստավորման սարքերը փոխանցել ռուսական կողմին, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ-ում դրանք չէին հերիքում։