
ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից Գերմանիայի կանցլերի թեկնածուն և կառավարության հավանական ապագա ղեկավար Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անտարբեր է Եվրոպայի ճակատագրի նկատմամբ, ուստի ԵՄ-ն պետք է կենտրոնանա իր դիրքերն ամրապնդելու վրա։
«Ինձ համար բացարձակ առաջնահերթություն կլինի Եվրոպան հնարավորինս արագ հզորացնելը, որպեսզի այն աստիճանաբար հասնի իրական անկախության ԱՄՆ-ից»,- ասել է նա ZDF և ARD հեռուստաալիքների եթերում։ «Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո պարզ է, որ ամերիկացիները, ամերիկացիների այս հատվածը, այս կառավարությունը մեծ մասամբ անտարբեր են Եվրոպայի ճակատագրի նկատմամբ»,- պնդել է Մերցը։