Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՀԿ բարեփոխման...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հնարավոր բարեփոխման ծրագիրը՝ դրանում Վաշինգտոնի անդամակցությունը պահպանելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին և իր ձեռք բերած փաստաթղթին։

Այս տեղեկատվության համաձայն՝ պլանը, մասնավորապես, նախատեսում է ԱՀԿ-ում ԱՄՆ հատուկ բանագնացի նշանակում, ով ուղղակիորեն կզեկուցի Թրամփին և կվերահսկի կազմակերպության հետ հնարավոր բարեփոխումների շուրջ բանակցությունները։

Գործակալությունը նշում է, որ փաստաթուղթը, որը պատրաստվել է հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից առաջ, նաև խորհուրդ է տալիս ԱՄՆ նոր վարչակազմին «հեռանալ» կազմակերպությունից «որքան հնարավոր է շուտ, մշակել «արմատական ​​նոր մոտեցում» նրա հետ փոխգործակցության համար և նպատակ ունենալ ամերիկացիին նշանակել որպես գլխավոր տնօրեն՝ ԱՀԿ ներկայիս ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի լիազորությունների ավարտից հետո: