Թրամփի վարչակազմը պատրաստ է խստացնել իրանական...

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է խստացնել իրանական նավթի դեմ պատժամիջոցները։

«Վերջին անգամ, երբ Թրամփը նախագահ էր, իրանական նավթի արտահանումը իջավ նվազագույն մակարդակի։ [ԱՄՆ նախկին նախագահ Ջո] Բայդենը չեղարկեց պատժամիջոցները, բայց դադարեցրեց դրանց կիրառումը, ինչը հարստացրեց Իրանը»,- ասել է Ռայթը Bloomberg հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ռայթն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է սահմանափակումներ մտցնել իրանական նավթի արտահանման վրա։ «Կարո՞ղ ենք մեզ թույլ տալ կրճատել Իրանի մատակարարումները: Իհարկե, կարող ենք», - ավելացրել է նա: