Թրամփի վարչակազմը գրեթե 5 մլն դոլար կվճարի 20...

Թրամփի վարչակազմը որոշել է գրեթե 5 միլիոն դոլար վճարել Էշլի Բեբիթի հարազատներին, որը 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի ժամանակ գնդակահարվել էր։ Այս նախադատական համաձայնության մասին հայտնել է Washington Post թերթը։

35-ամյա նախկին զինծառայող Էշլի Բեբիթը Թրամփի այն կողմնակիցների թվում էր, որոնք կոտրել էին պատուհանը և փորձում էին ներխուժել Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընդունարան, գրում է BBC-ն։ Նրան գնդակահարել էր Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Մայքլ Բյորդը։ Հետագայում նա ամբողջությամբ արդարացվել է։

Թրամփն առանց ապացույցների պնդում էր և շարունակում է պնդել, որ իր կողմից պարտված 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, և նրա կողմնակիցները փորձում էին խոչընդոտել Կոնգրեսում Ջո Բայդենին նախագահ հաստատելու ընթացակարգին։

Էշլի Բեբիթի հարազատները դաշնային իշխանությունների դեմ 30 միլիոն դոլարի հայց էին ներկայացրել։ Արդարադատության նախարարությունը պատրաստվում էր դատվել նրանց հետ, սակայն Թրամփի վերընտրվելուց հետո որոշել է մինչև դատը համաձայնության գալ հայցվորների հետ։ Թրամփն իր հերթին պաշտոնավարման առաջին իսկ օրը ներում է շնորհել Կապիտոլիումի գրոհի բոլոր մասնակիցներին։

Կապիտոլիումի ոստիկանության պետ Թոմ Մենջերը CBS հեռուստաընկերությանը հայտնել է, որ ինքը չափազանց վրդովված է վարչակազմի այս որոշումից։