Թրամփի վարչակազմը 8 օրում ավելին է արել, քան...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երդմնակալությունից հետո առաջին ութ օրվա ընթացքում ավելին է արելքան Ջո Բայդենի գլխավորած ամերիկյան վարչակազմին հաջողվել է անել չորս տարվա ընթացքում։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։

«Ես իրականում կարծում եմոր մենք ութ օրվա ընթացքում ավելին ենք արելքան Բայդենի վարչակազմը չորս տարվա ընթացքում»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում։

Վենսը ավելացրել է, որ Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ ոլորտները կլինեն տնտեսական եւ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարը։ «Եթե Բայդենի եւ դեմոկրատների վարած բաց սահմանների քաղաքականությունը շարունակվեր եւս չորս տարի, մեր երկիրն անդառնալիորեն կփոխվեր։ «Մենք նաեւ միջոցներ ենք ձեռնարկում էներգիայի ծախսերը նվազեցնելու համար, քանի որ դա մեզ թույլ կտա սնունդը, բնակարանը եւ մնացած ամեն ինչ ավելի մատչելի դարձնել Ամերիկայի քաղաքացիների համար»,- նշել է Վենսը: