ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ ստորագրելով տասնյակ համապատասխան հրամանագրեր պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։
«Կչեղարկվեն բոլոր գործադիր կարգադրությունները, որոնք ստորագրել են [նախագահ] Ջո Բայդենը եւ [փոխնախագահ] Քամալա Հարիսը Թրամփի առաջին վարչակազմի արդյունավետ քաղաքական գծից հեռանալու նպատակով»,- տեղեկացրել է Լիվիթը՝ ավելացնելով, որ Թրամփը Օվալաձեւ աշխատասենյակում գտնվելու առաջին շաբաթվա ընթացքում կստորագրի «տասնյակ հրամանագրեր»։
Մամուլի քատուղարի խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր բարձրագույն պետական պաշտոնում նրա աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում «հանգեցրել են ճգնաժամի սահմանին եւ տնտեսական ճգնաժամի»։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը, որը [նրա հրամանագրերին տվել է] Բայդենի եւ Հարիսի վարչակազմը»,- ավելացրել է նա։