ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կրճատել կամ դադարեցնել Վաշինգտոնի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, ինչը «մահվան դատավճիռ» կդառնա Ուկրաինայի ԶՈւ-ի համար եւ լիովին կսպառի նրա բոլոր ռեսուրսները ՌԴ-ի հետ հակամարտությունը շարունակելու համար։ Երեքշաբթի այսպիսի գնահատական է ներկայացրել բրազիլական Folha de S. Paulo թերթը։
Թերթի կարծիքով՝ Ուկրաինայի ԶՈւ ներխուժումը ՌԴ Կուրսկի մարզ դատապարտված է ձախողման։
Ռուսաստանը, ավելացրել է թերթը, արդեն ակտիվորեն վերականգնում է մարտական գործողություններից տուժած ԴԺՀ եւ ԼԺՀ շրջանները, Զոպորոժիեն եւ Խերսոնի մարզը, ամենուրեք կատարվում են ենթակառուցվածքային աշխատանքներ եւ ծավալուն վերակառուցում։ Պարբերականի գնահատմամբ՝ ուկրաինական իշխանությունների համար տխուր իրավիճակ է ստեղծվում, դա կարող է էլ ավելի համոզել Թրամփին հասնելու հակամարտության շուտափույթ ավարտին։