Թրամփի կողմից արվող մանևրը՝ իր հետագա անելիքն...

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր։ Այս մասին հայտնում է այն անձը, ով իրազեկված է եղել ծրագրի հիմնական դրույթների մասին, սակայն լիազորված չի եղել հրապարակավ խոսել այդ մասին։
Հրադադարի ծրագիրն Իրանին են ներկայացրել պակիստանցի միջնորդները, որոնք առաջարկել են վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի և Թեհրանի միջև։
Այս առաջարկն արվում է այն ֆոնին, երբ ամերիկյան զինվորականները պատրաստվում են տարածաշրջան ուղարկել 82-րդ օդադեսանտային դիվիզիայի առնվազն ևս 1000 զինծառայողի՝ ի լրումն այնտեղ արդեն տեղակայված մոտ 50 000 զինվորականների։
Ավելի վաղ՝ երեքշաբթի, «Նյու Յորք Թայմս» օրաթերթը հայտնել էր, որ 15 կետից բաղկացած ծրագիրը փոխանցվել է իրանցի պաշտոնյաներին։
Պենտագոնը նաև ծովային հետևակի երկու էքսպեդիցիոն ստորաբաժանումների տեղակայման գործընթացում է, որոնք տարածաշրջանում կավելացնեն ևս մոտ 5000 ծովային հետևակայինների և հազարավոր նավաստիների ուժեր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելցի պաշտոնյաները, որոնք կողմ էին, որ Թրամփը շարունակի Իրանի դեմ պատերազմը, անակնկալի են եկել ԱՄՆ վարչակազմի կողմից հրադադարի ծրագրի ներկայացումից։
Սակայն, քանի որ ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելք լրացուցիչ զինվորներ և ծովային հետևակայիններ ուղարկելու ուղղությամբ, այս նախաձեռնությունը ներկայացվում է որպես Թրամփի կողմից արվող մանևրում՝ իր հետագա անելիքների հարցում «առավելագույն ճկունություն» ապահովելու նպատակով, հավելել է աղբյուրը։