Թրամփի խորհրդականը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է...

ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվանգության գծով ապագա օգնական Մայք Ուոլթցը հայտնել է, որ Վաշինգտոնը պետք է շարունակի զենք մատակարարել Թայվան կանխիչ նպատակներով։

«Դասերից մեկը, որը մենք պետք է յուրացնենք Ուկրաինայի օրինակով, չփորձելն է դաշնակիցներին զինել այն բանից հետո, երբ նրանց վրա հարձակվել են։ Դուք կարող եք փորձել զինել նրանց մինչ այդ, որպեսզի խուսափեք հարձակումից։ Ինչ վերաբերում է Թայվանի գնումների հարցում հետ մնալուն, ապա մենք հաստատ կփորձենք վերացնել դա»,- ասել է նա լրագրող Բեն Շապիրոյի հարցազրույցում։