Թրամփ․ «Մի հավատացեք, մինչև չտեսնեք, բայց հավ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցում մեկնաբանել է Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ ընթացող բանակցությունների իրավիճակը։

«Մի՞թե, իրոք, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել։ Մի հավատացեք, մինչև չտեսնեք, բայց հավանաբար ինչ–որ լավ բան տեղի է ունենում», — գրել է Թրամփը։

Առայժմ բանակցություններն ընթանում են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչների միջև։ Կրեմլը նշում է, որ որևէ պաշտոնական ծրագիր Մոսկվան դեռ չի ստացել։