Թրամփ. ԱՄՆ-ն պետք է ավելի շատ անհանգստանա ոչ...

Միացյալ Նահանգները պետք է անհանգստանա ոչ թե Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի, այլ հանցագործ միգրանտների համար։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

Երկրի ղեկավարի խոսքով՝ ամերիկացիները պետք է ավելի քիչ անհանգստանան Պուտինի և ավելի շատ միգրանտների խմբավորումների, նարկոբարոնների և հոգեբուժարաններից Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար։ Հակառակ դեպքում, ընդգծել է Թրամփը, ԱՄՆ-ը կհայտնվի այնտեղ, որտեղ հայտնվեց Եվրոպան։