ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատական այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ դատարանի որոշումը գնահատում են ապօրինի, դատական ակտը ստանալուն պես կբողոքարկեն Վերաքննիչ դատարան.«Եթե հնարավոր լիներ ՀՀ-ում անցնելու, մենք կանցնեինք ՀՀ-ում։ Եթե մենք ասում ենք, որ պետք է մեկնենք Ավստրիայի Հանրապետություն, հետևաբար այդ բուժզննությունը պատշաճորեն կարող ենք ստանալ միայն այնտեղ:Եղել են դեպքեր, որ սույն քրեական գործի վարույթը գտնվել է դատավոր Գրիգորյանի վարույթում, և նրա թույլտվությամբ նա մեկնել է Արցախի Հանրապետություն։ Նա վերադարձել է և շարունակել է իր պատշաճ վարքագիծը դրսևորել՝ մինչ օրս։ Որևէ հիմք, որ Արմեն Գևորգյանը կարող է մեկնել երկրից և չվերադառնալ, տրամաբանությունից դուրս է»,-ասաց պաշտպանը։



