Տպավորություն է, որ ՀՔԾ-ն առաջնորդվում է կոնկ...

Ըստ «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանի՝ տպավորություն է, որ ՀՔԾ-ն առաջնորդվում է կոնկրետ տարեթվերով, ու սևեռված է կոնկրետ անձի վրա: Աղվան Պողոսյանն անհասկանալի է համարում, որ ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում և պատրաստվում քրեական գործ հարուցել մեկ անձի՝ Վահան Շիրխանյանի նամակի վերաբերյալ՝ 1998թ.-ի նախագահական ընտրությունների մասին, բայց չի անդրադառնում 1996թ.-ին, որը, ըստ Պողոսյանի, եղել է բոլոր ընտակեղծիքների հիմքը.«Վերջին տարիներին անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներից (օրինակ՝ Վանո Սիրադեղյանի և ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հարցազրույցները) են հայտարարել, որ 1996թ.-ին կեղծիքներ են եղել, բայց ՀՔԾ-ն, այդքան փաստերը թողած, ընկել է «տեռորիստ» Վահան Շիրխանյանի նամակի հետևից».-Politik.am-ի հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի՝ հարց է առաջանում՝ ՀՔԾ-ն և հեղափոխված իշխանությունը խնդիր ունեն 1998-2008թթ. Ընտրակեղծիքները բացահայտել, բայց 1996թ.-ի և 1998թ.-ի միջև 2 տարվա տարբերություն է.«Եթե ՀՔԾ-ն 1996թ.-ի սահմանադրական կարգի տապալման և ընտրությունների կեղծման մասով որևէ  գործընթաց չսկսի, ապա ստացվում ՝ փորձում են «սիլվահամբարձումյանական», «վահանշիրխանյանական» գործիքակազմով վենդետա իրականացնել»: